Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենը ռեյտինգային ընտրակարգով 
կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հռիփսիմե Առաքելյանը:

«Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ ռեյտինգային ընտրակարգով»,- գրել է Առաքելյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ. դեկտեմբերի 9-իննախընտրական  քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ըժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ըժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am