Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը. Սերժ Սարգսյանը չի մասնակցի ընտրություններին

ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը. Սերժ Սարգսյանը չի մասնակցի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը  դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին գլխավորելու է Վիգեն Սարգսյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց  ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը, ով այդ պաշտոնում ընտրվել էր նոյեմբերի 11-ի խորհրդի նիստում:

«Ցուցակը կազմված է լինելու ինչպես մեր կուսակցության անդամ հանդիսացող ընկերներից, այնպես էլ այլ կուսակցություն ներկայացնող կամ անկուսակցական թեկնածուներից: Յուրաքանչյուր ոք, ով ընդգրկված է ցուցակում, լինելու է նաև ռեյտինգային ցուցակով»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ այլ անուններ չի նշի` ցուցակները կհրապարակվեն նոյեմբերի 14-ին: Հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է ընտրություններին, ՀՀԿ առաջին փոխնախագահը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցի ընտրություններին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am