Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Moody՚s-ը համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղում է կանխատեսել մինչեւ 2,9 տոկոս

Moody՚s-ը համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղում է կանխատեսել մինչեւ 2,9 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Moody՚s միջազգային վարկանիշային գործակալությունը 2019 եւ 2020 թվականներին համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղում Է սպասում մինչեւ 2,9 տոկոս՝ 2017-2018 թվականների 3,3 տոկոսի դիմաց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գործակալության տեղեկագրում:

«Զարգացած տնտեսությունների աճը դանդաղ կլինի, բայց կայուն կմնա 2019 թվականին այն դեպքում, երբ G20-ի երկրների զարգացող շուկաների աճը կմնա թույլ»,- կանխատեսում են Moody՚s-ում:

Գործակալությունում համաշխարհային տնտեսության դանդաղման պատճառների թվում նշում են ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական հակամարտությունները, ինչպես նաեւ իրացվելիության տրամադրման ծրագրերի կրճատումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am