Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ինդոնեզիայում 40 հազար տարեկան վիմափոր նկարներ են գտել

Ինդոնեզիայում 40 հազար տարեկան վիմափոր նկարներ են գտել

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնագետները Ինդոնեզիայի Կալիմանտան կղզու քարանձավում հայտնաբերել են, հնարավոր Է, ամենավաղ շրջանի վիմափոր նկարները՝ շուրջ 40 հազար տարեկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Nature հանդեսում հրապարակված հաշվետվությունում:

Նշվում Է, որ Ինդոնեզիայի Արեւելյան Կալիմանտանի նահանգի լեռնային քարանձավներում հայտնաբերվել Է ֆիգուրային վիմափոր գեղանկարչություն, որի տարիքը հասնում Է առնվազն 40 հազար տարվա: Նկարում պատկերված են կովեր հիշեցնող կենդանիներ: Հանդեսի տվյալներով՝ առայժմ դա աշխարհում ամենավաղ առարկայական պատկերն Է:

Նաեւ գտնվել են ձեռքերի դաստակների տրաֆարետային պատկերներ, որոնց փորձաքննությունը ցույց Է տվել, որ, հավանաբար, դրանք ստեղծվել են 40 հազարից մինչեւ 52 հազար տարի առաջ: Քարայրում նաեւ պահպանվել են ավելի ուշ շրջանի հազարավոր նկարներ, որոնք ստեղծվել են շուրջ 20 հազար տարի առաջ, որոնցում ներկայացված են մարդկային պատկերներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am