Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Երիտասարդ ազատ ոճայինները կմասնակցեն աշխարհի առաջնությանը  


ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմն աշխարհի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից: Նոյեմբերի 12-18-ը Բուխարեստում կայանալիք Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը հայ ըմբիշները կմասնակցեն 5 ներկայացուցչով: Մրցմանը ազատ ոճայինները մասնակցելու են հետևյալ կազմով. Վարդգես Կարապետյան (65 կգ), Գևորգ Մխեյան (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյան (74 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Սարգիս Հովսեփյան (92 կգ): Թիմը մրցավայր է մեկնելու նոյեմբերի 15-ին: 

Իսկ հունահռոմեականները մրցավայր են մեկնելու 7 ըմբիշով, սակայն թիմի կազմը դեռ վերջնական որոշված չէ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ