Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Ռեալ»-ը հաղթեցին. Չեմպիոնների լիգա  


ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Բավարիա»-ն տանը հաղթեց ԱԵԿ-ին՝ 2:0, «Բենֆիկա»-«Այաքս» խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: F խմբում «Մանչեսթեր Սիթի»-ին խոշոր հաշվով հաղթանակ տոնեց Դոնեցկի «Շախտյոր»-ի նկատմամբ (6:0), «Լիոն»-«Հոֆենհայմ» խաղը խաղաղ արդյունք ունեցավ (2:2): G խմբում գործող չեմպիոն «Ռեալ»-ը հյուրընկալվելիս 0:5 հաշվով ջախջախեց «Պլզեն»-ին, Մոսկվայի ԲԿՄԱ-ն տանը պարտվեց «Ռոմա»-ին` 1:2: Վերջին՝ H խմբում «Յուվենտուս»-ը Թուրինում զիջեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին՝ 1:2, իսկ «Վալենսիա»-ն հաղթեց «Յանգ Բոյս»-ին՝ 3:1:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ