Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի անդամները լքում են երգչախումբը շենքային պայմանների պատճառով. Հեքեքյան

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի անդամները լքում են երգչախումբը շենքային 
պայմանների պատճառով. Հեքեքյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը  «Հին Երևան» ծրագրի մեջ գտնվող հուշարձանների վերաբերյալ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հայտարարությունը քաղաքական է որակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Հեքեքյանի կարծիքով՝ Մեսչյանն այդ հայտարարությամբ փորձել է վերջ դնել բոլոր տեսակի ապօրինություններին:

«Չնայած այդ հայտարարությունը համաձայնեցված էր և՛ վարչապետի պաշտոնակատարի, և՛ Երևանի քաղաքապետի հետ, սակայն դրանից անմիջապես հետո Արամի 23 հասցե են գնացել ինչ-որ տղամարդիկ՝ հարևան շինությունները քանդելու ցանկությամբ։ Այդ շենքերի քանդման հետևանքով՝  մեր շենքի պատը, որն այսօր կամ վաղը  կքանդվի, կարող է միանգամից քանդվել: Իրենք ասում էին, որ վաճառում են այդ շինությունները…»,- փոքր-ինչ կասկածամտությամբ ասաց Հեքեքյանը։

Վերջինիս պնդմամբ՝ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կառույցում գործող երգչախմբի՝ թվով 160 երեխայի  աշխատանքը խաթարված է, և, եթե այսպես գնա, հնարավոր է նրանք չկարողանան վերականգնել այն։

Հեքեքյանը նշեց, որ սեպտեմբերից մինչ այսօր երգչախմբից 15 երեխա է դուրս եկել՝ շենքի պայմանների պատճառով:

«Շատ կարևոր հրավեր ենք ունեցել, սակայն մերժել ենք, «սիրտ չկա», անհանգիստ ենք, չենք կարող լքել, ամեն րոպե պատրաստ ենք լինել շենքի մոտ»,- նշեց Հեքեքյանը։

Նոյեմբերի 6-ին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշել էր, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի համար ժամանակավոր ամրացման տարբերակ է առաջարկվել և այն հնարավոր է փրկել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am