Ամերիկացիների 58 տոկոսը հայտարարել է, որ երկիրը ոչ ճիշտ ուղղությամբ է շարժվում
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի քաղաքացիների 58 տոկոսը հայտարարել Է, որ երկիրը ոչ ճիշտ ուղղությամբ Է շարժվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին հայտնել Է The Guardian թերթը՝ հղում անելով Էկզիտ-պոլերին:
APVoteCast-ի անցկացրած Էկզիտ-պոլերի տվյալներով՝ քաղաքացիների միայն 41 տոկոսն Է նշել, որ ԱՄՆ-ը ճիշտ ուղղությամբ Է ընթանում: Ընդամենը հարցում Է արվել 113 հազար 677 քվեարկած եւ 21 հազար 559 չքվեարկած ամերիկացիների:
Խոսելով երկրի առավել կարեւոր խնդիրների մասին՝ հարցվածների 26 տոկոսը նշել Է առողջապահությունը, 23 տոկոսը՝ միգրացիան, եւս 19 տոկոսը՝ տնտեսությունը: Հարցված քաղաքացիների 64 տոկոսը նաեւ նշել Է, որ քվեարկելիս նախագահ Դոնալդ Թրամփն ազդել Է իրենց ընտրության վրա, 36 տոկոսը նրան ուշադրության չի առել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում