Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել

Հրաչյա Հարությունյանը  համաներմամբ ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանը նոյեմբերի 6-ին համաներմամբ ազատ է արձակվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հրաչյա Հարությունյանը:

Հարցին` թե ինչպե՞ս է իրեն զգում, Հրաչյա Հարությունյանը պատասխանեց.

« Ինձ լավ եմ զգում,  տրամադրությունս էլ է լավ: Ինչպես կարող եմ վատ լինել, երբ արդեն ազատության մեջ եմ: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր ինձ օգնել և աջակցել են», -ասաց Հարությունյանը:

2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել էր Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

Ավելի ուշ, 2018 թվականի հուլիսին դատարանը որոշում էր կայացրել պատժի կրումն ազատ ռեժիմով շարունակելու վերաբերյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը ընտանիքի միակ կերակրողն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am