Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Ուսումնասիրությունների համաձայն՝ մոտ 10 տարում սիրիացի ներգաղթյալների թիվը Թուրքիայում կհասնի 5 միլիոնի


ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը սիրիացի ներգաղթյալների շրջանում ուսումնասիրություններ է իրականացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայում սիրիացի ներգաղթյալների թիվը մոտ 10 տարուց կարող է հասնել 5 միլիոնի:

Գրասենյակի հաղորդմամբ՝ ներկայումս սիրիացի ներգաղթյալներ կան Թուրքիայի բոլոր 81 նահանգներում:

Թուրքիայում տեղակայված փախստականների ճամբարներում հաստատված ներգաղթյալները կազմում են ընդհանուր ներգաղթյալների թվի միայն 6,69 տոկոսը:

Թուրքիայի մարդու իրավունքների գրասենյակը այդքան էլ իրատեսական չի համարել սիրիացի ներգաղթյալների՝  Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի ենթակայության տակ գտնվող տարածքներում վերաբնակեցնելու Թուրքիայի իշխանությունների ծրագիրը և նշել, որ սիրիացիների Սիրիա վերադառնալուն խանգարում է նաև երկրում առկա անկայուն իրավիճակը, որի մոտ ապագայում ամբողջական վերականգնումը իրատեսական չէ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ