Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ֆրանսիայում վեց մարդ են ձերբակալել, որոնք հարձակում էին պլանավորում Մակրոնի վրա. BFMTV

Ֆրանսիայում վեց մարդ են ձերբակալել, որոնք հարձակում էին պլանավորում Մակրոնի վրա. BFMTV

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները վեց մարդ են ձերբակալել, որոնք հարձակում Էին պլանավորում նախագահ Էմանուել Մակրոնի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:

Նրա տվյալների համաձայն, խոսքն արմատական հայացքների կողմնակիցների մասին Է: Ձերբակալման գործողություններն իրականացվել են Իլ եւ Վիլեն, Իզեր եւ Մոզել դեպարտամենտներում:

Փարիզի դատախազությունը նախնական հետաքննություն Է սկսել ձերբակալվածների նկատմամբ, որոնք կասկածվում են հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am