Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
17:55, 5 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը տապալեց ելույթն աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքմենստաում ընթացող աշխարհի առաջնության 81 կգ քաշային կարգում պոկում վարժությունում Կարապետյանը չկարողացավ բարձրացնել 171 կգ կշռող ծանրաձողը և զրո ստացավ: Անդրանիկը դուրս մնաց հետագա պայքարից:
Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի համար: Աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում