Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀ մշակույթի նախարարության բյուջեում մեծ փոփոխություններ չեն լինելու

ՀՀ մշակույթի նախարարության բյուջեում մեծ փոփոխություններ չեն լինելու

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվող պետական միջոցների չափի մեծ փոփոխություն հաջորդ տարում չի սպասվում: Գերատեսչությունը պարզապես ներսում վերաբաշխումներ է կատարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 5-ին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

«Պետական բյուջեի նախագծով նախատեսված է ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 15 մլրդ դրամից մի փոքր ավել գումար: Բյուջեում մեծ փոփոխություններ չեն եղել: Պարզապես վերաբաշխումներ են տեղի ունեցել:  Հիմնական զարգացման ուղղությունը հանդիսանում է մշակութային ժառանգության ծրագիրը: Դրա համար հատկացվող բյուջեն մոտ 3 մլրդ դրամ է: Արվեստների ծրագրի բյուջեն 7.7 մլրդ դրամ է, կինեմատոգրաֆիայի ծրագիրը՝ 815 մլն դրամ, գրքի և գրչության ծրագիրը՝ 1 մլրդ 740 մլն դրամ»,- ներկայացրեց Մակունցը:

Նա ներկայացրեց նաև որոշ վերաբաշխումներ: Մակունցի կարծիքով՝ ֆիլմարտադրության ոլորտում շեշտադրումը պետք է անել ոչ թե թվային, այլ որակական ցուցանիշների վրա: Նա դրանով հիմնավորեց սուղ ռեսուրսների պարագայում հատկացվող միջոցների նվազեցման անհրաժեշտությունը: Սակայն պետք է ունենալ ավելի որակյալ ֆիլմեր:

Արվեստի տարբեր ոլորտներում նոր նախագծերի համար ելակետայինը 40 մլն դրամն էր, նախատեսում են թիրախայինը հասցնել 50-ի: Հատուկ ուշադրություն է դարձվել կերպարվեստի ոլորտին: Նախկինում այն բավականին անտեսված է եղել: Մակունցի կարծիքով՝ այն ավելի մեծ ուշադրության կարիք ունի:

«Բյուջեն պլանավորելիս գերակա ուղություն ենք սահմանել մշակույթ և կրթություն զուգակցումը, մրցութային կարգի ներմուծումը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների նկատմամբ հատուկ վերաբերմունքը: Այս առումով բյուջեում գրեթե փոփոխություն չկա այն գումարի, որը նախատեսված է մշակութային և կրթական հաստատությունների ծրագրերի համար: Իսկ «Քո արվեստը դպրոցում» նախագիծը  մոտ 450 մլն դրամի լրացուցիչ գումար է պահանջելու հաջորդ տարվա համար»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Բյուջեում առանձնացրել են ներառական ոլորտը: Մարզային ծրագրերին ևս տրվելու է մեծ նախապատվություն: Մյուս տարի նախատեսվում է այն բարձրացնել մինչև իննսուն միլիոնի՝ մոտ քառասուն միլիոնով ավելի:

Մարզերի մշակութային զարգացման ծրագիրը կազմելու է մոտ 270 մլն դրամ: Մակունցը դա համարեց բավականին մեծ ցուցանիշ: Նախարարությունը կրկնապատկել է նաև գրադարանները գրքերով համալրելու ցուցանիշը: Հաջորդ տարի գրադարաններն ունենալու են էլ ավելի մեծ համալրվածություն: Իսկ հուշարձանների պահպանության ոլորտում դրամական փոփոխություն չի լինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am