Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Վաշինգտոնում կարող են թույլատրել ընտրություններում քվեարկել 16 տարեկանից. ABC

Վաշինգտոնում կարող են թույլատրել ընտրություններում քվեարկել 16 տարեկանից. ABC

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի իշխանությունները կքննարկեն դաշնային եւ տեղական ընտրություններում ընտրական տարիքը մինչեւ 16 նվազեցնելու հնարավորությունը: Ինչպես հայտնել Է ABC հեռուստաալիքը, ԱՄՆ-ի մայրաքաղաքի իրավաբանական կոմիտեն արդեն հավանություն Է տվել նման որոշմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այժմ նոյեմբերի 13-ին ընտրություններին մասնակցելու համար նշաձողի իջեցումը կդրվի Կոլումբիայի օկրուգի խորհրդի քվեարկությանը:

Եթե խորհրդի անդամների մեծամասնությունը քվեարկի ընտրությունների մասին օրենքում փոփոխությունների օգտին, ապա ուղղումը կներկայացվի քաղաքագլխի քննարկմանը եւ ստորագրմանը: Բացի այդ, փոփոխությունների ընդունման դեպքում դրանք ուժի մեջ կմտնեն 30 օր անց, ինչպես սահմանում Է տեղական օրենսդրությունը: Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդի 13 անդամներից 8-ն արդեն իրենց աջակցությունն են հայտնել այն երիտասարդ ամերիկացիներին, որոնք ցանկանում են մասնակցել ընտրություններին: Եթե ուղղումն ընդունեն, ապա Վաշինգտոնը կդառնա ԱՄՆ-ի առաջին խոշոր քաղաքը, որտեղ 16 տարեկան դեռահասները ձայնի իրավունք կունենան: Ուղղման գործողության ներքո կհայտնվեն 10,4 հազար պատանի ամերիկացիներ, որոնք կկարողանան քվեարկել 2020 թվականին կայանալիք նոր նախագահական ընտրություններում. այդ պահին նրանք կլինեն 16 եւ 17 տարեկան: Ուշագրավ Է, որ այդ դեռահասների 80 տոկոսից ավելին կլինեն ոչ սպիտակամորթ ամերիկացիները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am