Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սակագնային մարժայի էական փոփոխություններ չեն եղել. ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն

Սակագնային մարժայի էական փոփոխություններ չեն եղել. ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էլեկտրական ցանցերի սակագնային մարժան՝ վաճառված և գնված էլեկտրաէներգիայի տարբերությունը, 2012-ից հետո էական բարձրացում չի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցով հանձնաժողովի նիստում ասաց  ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

«Սակագնային քաղաքականությունը հստակ կարգավորված է օրենսդրական նորմերով:   2012-2013 թթ. ունեցել ենք 25.8 դրամ սակագին, որում ՀՀ էլեկտրական ցանցերի սակագնային մարժան՝ վաճառված և գնված էլեկտրաէներգիայի տարբերությունը, կազմել է 9.3 դրամ: Այսօր ունենք 39.9 դրամ, իսկ էլեկտրական ցանցերի սակագնային մարժան աճել է ընդամենը 2 դրամով, այսինքն՝ կազմում է 11.6 դրամ: Այլ կերպ ասած՝ մենք ունեցել ենք 2.3 ցենտ սակագնային մարժա, այսօր այն կազմում է 2.4: Ըստ էության, վերջին ութ տարում որևէ փոփոխություն չի եղել: Մարժան 2015-ից աճել է 6.56 դրամ, ընդհանուր աճի մեջ Հայաստանի էլեկտրական ցանցերի սակագնային մարժան աճել է  3.47 դրամով, սակայն հաջորդ տարի նվազել է արդեն չորսով՝ ավելի, քան աճել էր: 2012-ից հետո ունեցել ենք սակագնային մարժայի աճ 24.7 տոկոս, իսկ դոլարային արտարժույթով արտահայտված ընդամենը 3.9 տոկոս աճ»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ, ըստ էության, փոփոխություներ չեն եղել:

Նա շեշտեց, որ սակագնային քաղաքականության հիմքում էներգետիկայի մասին և Հայաստանի էլեկտրական ցանցերի մասնավորեցման մասին օրենքներն են: Իսկ մասնավորեցման պայմանագրով հստակ որոշված է սակագնային քաղաքականությունը: Մարժան սահմանվում է ՀՀ հանային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:  Սակագինը կարող է փոխվել ոչ հաճախ, քան կիսամյակը մեկ: Սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկան կարող է փոխվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և հանձնաժողովի փոխադարձ համաձայնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am