Խաչանովը հաղթել է Ջոկովիչին Փարիզի մրցաշարի եզրափակիչում
09:41, 5 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը ATP «Master 100» Փարիզի մրցաշարի եզրափակիչում հաղթեց Նովակ Ջոկովիչին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի եզրափակիչում 22-ամյա Խաչանովը 7:5, 6:4 հաշվով գերազանցեց աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին:
Կարեն Խաչանովն առաջին անգամ հաղթեց «Master» կարգի մրցաշարում: 2009 թվականից ի վեր նա Ռուսաստանը ներկայացնող առաջին մարզիկն է, ով հաղթում է այս կարգի մրցաշարում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում