Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի վերաբերյալ դեռ որոշում չունի

ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի վերաբերյալ դեռ 
որոշում չունի

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի վերաբերյալ դեռ որոշում չունի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի  ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Հարցին՝ արդյոք կա որոշում, թե ովքեր են ընդգրկված լինելու նախընտրական ցուցակում, Համբարձումյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է:

« Օրենքով սահմանված ժամկետներ կան, և այդ ժամկետներում ցուցակը կներկայացնենք: Հաշվի առնելով, որ գործ ունենք ռեյտինգային համամասնական ընտրակարգի հետ, քննարկումներն ընթանում են մարզային կտրվածքով»,- ասաց Համբարձումյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am