Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Նոյեմբերի 5-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 5-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, կկայանա ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին է: Նույն օրակարգով նախատեսված է նաև ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Լրագրողների հետ կհանդիպի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա կխոսի երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերի շուրջ:

Մամուլի ասուլիսով հանդես կգա Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը: Նա կանդրադառնա մարդու իրավունքների պաշտպանության հեռանկարներին:

Մեկնարկում է Մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը : Մեկնարկից առաջ  նախաձեռնողները հանդես կգան մամուլի ասուլիսով : Փառատոնի հանդիսավոր բացումը նախատեսված է նոյեմբերի 6-ին Մոսկվա կինոթատրոնում :

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ներկայացման պրեմիերա է: Թատերասերներին կներկայացվի  «Հույսի կամուրջ» ՀԿ ներառական թատերախմբի «Մերկ թագավորը» ներկայացումը: Ներկայացման  ֆինասական օժանդակությունն իրականացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am