Արգենտինայի իշխանությունները Մեսսին մեղադրել են փողերի լվացման մեջ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազ Պաբլո Տուրանոն փողերի լվացման մեղադրանքներ Է առաջադրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի եւ նրա հոր դեմ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 2-ին այս մասին հաղորդել Է Todo Noticias հեռուստաալիքը:
Դատախազը խնդրում Է կատարել «Լեո Մեսսի» բարեգործական հիմնադրամի գործունեության ստուգում, որը կարող Էր օգտագործվել փողերի լվացման համար: Ինչպես կարծում Է մեղադրող կողմը, նվիրատվությունները, որոնք ստացել Է հիմնադրամը, փոխանցվել են օֆշորային գոտիների հաշիվներ: Այժմ դատարանը պետք Է վճռի, թե կան արդյոք բավականաչափ հիմքեր հետաքննությունը շարունակելու համար:
Տուրանոն մեղադրանքներ Է առաջադրել այն բանից հետո, երբ դատարանում ցուցմունքներ Է տվել հիմնադրամի նախկին աշխատակիցներից մեկը: Նրա խոսքով՝ ստացված նվիրատությունները չեն օգտավործվել սոցիալական ծրագերի համար:
Արգենտինացի ֆուտբոլիստն արդեն օրենքի հետ խնդիրներ Է ունեցել հարկերի չվճարման պատճառով: 2017 թվականին Բարսելոնայի դատարանը Մեսսիին դատապարտել Է 21 ամսվա ազատազրկման հարկերի վճարումից խուսափելու համար: Այն ժամանակ նա խուսափել Է բանտարկությունից՝ վճարելով 250 հազար եվրոյի տուգանք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում