Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ-ն ավելի քան 80 մլրդ դոլարով ավելացրել Է արտասահանում հետախուզական գործողությունների ֆինանսավորումը

ԱՄՆ-ն ավելի քան 80 մլրդ դոլարով ավելացրել Է արտասահանում հետախուզական գործողությունների ֆինանսավորումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմն զգալիորեն ընդլայնել Է արտասահմանյան հետախուզական գործողությունների ֆինանսավորումը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է այն փաստաթղթերից, որոնք հրապարակել են Ազգային հետախուզության տնօրենը եւ Պենտագոնը:

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն ընթացիկ ֆինանսական տարում 81,5 միլիարդ դոլար Է հատկացրել քաղաքական եւ ռազմական հետախուզության գծով գործողությունների համար, ինչը 11,6 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի:

59,4 միլիարդ դոլար Է հատկացվել Ազգային հետախուզական ծրագրի նպատակների համար, որի շրջանակներում ֆինանսավորվում են Կենտրոնական հետախուզական վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի, Ազգային անվտանգության եւ հակահետախուզության գործակալության գործողությունները: Ավելացումը կազմել Է 4,8 միլիարդ դոլար նախորդ ֆինանսական տարվա համեմատությամբ:

Ռազմական հետախուզության ծրագրի գծով ընթացիկ ֆինանսական տարում հատկացվել Է 22,1 միլիարդ դոլար: Ավելացումը կազմել Է 3,7 միլիարդ դոլար: 2017 թվականին Ազգային հետախուզական ծրագրի եւ Ռազմական հետախուզության ծրագրի գծով ընդհանուր ֆինանսավորումը կազմել Է 73 միլիարդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am