Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինն ստորագրեց Պետական միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգը

Պուտինն ստորագրեց Պետական միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է, որ ստորագրել Է «2019-2025 թվականներին ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մասին» հրամանագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Այն ուղղված Է այդ թվում՝ ավելի հարմարավետ պայմանների ձեւավորմանը արտասահմանից հայրենակիցների Ռուսաստան՝ մշտական բնակության վայր վերաբնակեցման համար, մուտքի հստակ կանոնների ստեղծմանը եւ ապրելու, աշխատելու իրավունք ստանալուն, Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելուն»,-պարզաբանել Է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով արտասահմանում ապրող հայրենակիցների Համաշխարհային կոնգրեսի նիստում:

«Բազմաթիվ խնդիրները, խոչընդոտները, որոնց մասին խոսում Էին մեր հայրենակիցները, հանվել են»,-նշել Է Պուտինը: Ընդ որում՝ նա կոչ Է արել «տեսնել, թե ինչպես Է այն (հայեցակարգը) աշխատում գործնականում»: Հայեցակարգի նախորդ խմբագրույթը նախագահի կողմից հաստատվել Էր 2012 թվականի հունիսի 8-ին: Պետության ղեկավարը նաեւ հայտարարել Է, որ Ռուսաստանը աշխարհում լարվածության աճի պայմաններում վճռականորեն կպաշտպանի հայրենակիցների իրավունքներն ու շահերն արտասահմանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am