Քաթարի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կարող է մասնակցել 48 թիմ
14:25, 31 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 2020 թվականի առաջնության մասնակից թիմերի քանակը կարող է ավելանալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Reuters-ը: ՖԻՖԱ նախագահ Ջանի Ինֆանտինոն փաստել է, որ մտադրություն կա ավելացնելու Մունդիալի մասնակիցների քանակը` հասնելով այն 48-ի: ՖԻՖԱ-ն պատրաստվում է այդ հարցը քննարկել Քաթարի` աշխարհի առաջնության կազմկոմիտեի ներկայացուցիչների հետ և դրական արձագանքի դեպքում այն կյանքի կոչել:
Այժմ Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցում է 32 թիմ: Մունդիալի գործող չեմպիոնը Ֆրանսիայի ընտրանին է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում