Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սահակաշվիլին ներում չի խնդրելու Վրաստանի նորընտիր նախագահից

Սահակաշվիլին ներում չի խնդրելու Վրաստանի նորընտիր նախագահից

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ներում շնորհելու խնդրանքով չի դիմի երկրի գործող կամ ապագա նախագահին եւ մտադիր Է Վրաստանի իր կորցրած քաղաքացիությունը վերականգնել դատարանի միջոցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես մտադիր չեմ ներման համար դիմել ոչ նախագահ Մարգվելաշվիլիին (Վրաստանի գործող նախագահ) եւ ոչ Էլ նախագահ Վաշաձեին (նախագահի թեկնածու): Ինձ ոչ մեկի ներումը հարկավոր չԷ: Դուք, հավանաբար, ինձ ինչ-որ մեկի հետ եք շփոթում: Ես ոչ մի հանցագործություն չեմ կատարել, բացի այն, որ վրացական պետություն եմ կառուցել: Ես ուղղակիորեն հայտարարում եմ՝ Գրիգոլ Վաշաձեին հարկ չի լինի ինձ ներում շնորհել: Ես մտադիր եմ իմ իրավունքները պաշտպանել դատարանում, երբ Վրաստանում արդարադատություն կլինի, եւ ես դրան կհասնեմ»,- Ամստերդամից հայտարարել Է Սահակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում: Նա «հիմարություն» Է որակել Վրաստանի գործող իշխանությունների ներկայացուցիչների այն պնդումները, որ եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանի ընդդիմությունից թեկնածու Վաշաձեն, ապա քաղաքացիական պատերազմ կսկսվի:

«Իշխանությունների այն պնդումները, որ մեր թեկնածուի հաղթանակը կհանգեցնի քաղաքացիական պատերազմի, բացահայտ հիմարություն Է: Մինչդեռ Վրաստանում ապակայունացում կարող Է տեղի ունենալ ներկայիս վրացական իշխանությունների կատարյալ անգործունակության պատճառով: Վրաստանի տնտեսությունն աղետալի վիճակում Է, եւ հենց այդ գործոնը կարող Է ապակայունացման պատճառ դառնալ»,-ասել Է Սահակաշվիլին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am