Թուրք-սիրիական սահմանին ջրհեղեղի հետևանքով ներգաղթյալներ են մահացել
10:23, 26 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով մահացել են Թուրքիա անցնել փորձող ներգաղթյալներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 6 ներգաղթյալ, որոնց մարմինները ներկայումս գտնվում են թուրք-սիրիական սահմանի թուրքական Հաթայ նահանգի Յայլադաղը շրջանում:
Ներգաղթյալների սեռի ու տարիքի մասին մանրամասն տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում