Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը ընդլայնել է Խնկո Ապոր անվան գրադարանի հնարավորությունները

Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը ընդլայնել է Խնկո 
Ապոր անվան գրադարանի հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85-ամյակի կապակցությամբ Հայաստանում էր Միլանի ազգային գրադարանի երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ գրադարանային գործի զարգացման համար հատկապես նշանակալի են ամուր կապերը միջազգային տարբեր կազմակերպությունների հետ:

Տեդեսկին ասաց, որ առաջին անգամը չէ Երևանում  և որոշ բաներ գիտի այստեղի գրադարանների կատարած աշխատանքի մասին: «Եթե անդրադառնամ Խնկո Ապոր անվան գրադարանին, պետք է փաստեմ, որ այն  շատ ակտիվ է աշխատում: Գրադարանի հոբելյանի շրջանակում իրականացվող միջոցառումների ընթացքում այստեղ հանդիպում եմ արտերկրից Հայաստան ժամանած հետաքրքիր հյուրերի: Փաստն այն է, որ գրադարանը պահում է  և ամրացնում կապը եվրոպական և այլ երկրների հետ: Այդ կապերը չափազանց կարևոր են  գրադարանային գործի զարգացման համար»,-շեշտեց ֆոնդի ղեկավարը:

Նրա խոսքով` տարբեր երկրներում գրադարանային գործով զբաղվող մարդկանց հետ կապերը, համագործակցությունները  հնարավորություն են տալիս ծանոթանալ  նրանց կիրառած մեթոդներին,  թե’ տեխնիկական, թե’ վարած քաղաքականության վերաբերյալ:

Տեդեսկին  շեշտեց, որ իր փորձառությունը հիմնականում տեխնիկական է, բայց ամեն գրադարանավար պետք է  չափազանց պրոֆեսիոնալ լինի, քանի որ գործ ունի տարբեր սեռի, տարիքի, տարբեր արժեհամակարգի մարդկանց հետ:

«Մեզանից յուրաքանչյուրն ունի իր բաժանորդները, որոնք երեխաներ են, մեծահասականեր, երիտասարդներ, տարբեր մասնագիտություններ ունեցող ընթերցասերներ: Ըստ իս`կարևոր է ոչ միայն նրանց հետ հաղորդակցման  հմտություններին տիրապետելը, այլև հստակ իմանալ այն տեխնիկաները, մեթոդները և միջոցները, որոնց օգնությամբ հնարավոր է գրավել  բաժանորդներին»,-ընդգծեց Մասսիմո Տեդեսկին:

Երաժշտական ֆոնդի ղեկավարը խոստովանեց, որ շատ է սիրում Հայաստանն ու լավագույնը մաղթում նրան: 

«Ուրախ եմ, որ դրական առաջընթաց եմ նկատում ձեր երկրում: Հիմա ամեն բան ավելի արագ է զարգանում, իսկ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հրաշալի է: Այն տարբեր միջազգային կազմակերպությունների մաս է կազմում և հեշտությամբ ընդգրկվում տարբեր ծրագրերում»,-եզրափակեց Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am