Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանը հերքել Է իր նավթը վաճառելու հարցում ՌԴ-ի օգնության մասին հրապարակումները

Իրանը հերքել Է իր նավթը վաճառելու հարցում ՌԴ-ի օգնության մասին հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ստահոդ Է համարել իսրայելական ԶԼՄ-ների հրապարակումները, որոնց համաձայն Մոսկվան օգնում Է Թեհրանին՝ պատժամիջոցների պայմաններում վաճառելու իր նավթի մի մասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դրանք իսրայելացիների ասածներն են, նրանք ճիշտը չեն ասի»,- հայտարարել Է Զանգանեն, որի խոսքը մեջբերել Է Shana գործակալությունը: Ավելի վաղ Mako.co.il հրատարակությունը՝ վկայակոչելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության գաղտնի փաստաթուղթը, հայտնել Էր, որ Ռուսաստանն Իրանին կօգնի ստեղծել ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման մեխանիզմ: Նշվել Է, որ այդ մեխանիզմին հավանություն են տվել Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարները եռակողմ գագաթնաժողովում, որը տեղի Է ունեցել սեպտեմբերի յոթին Թեհրանում:

Ինչպես պարզաբանում Է հոդվածի հեղինակ Դանա Վայսը Twitter-ի իր Էջում, Իրանն իր նավթը կմատակարարի Կասպից ծովում Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, իսկ այնուհետեւ այդ նավթը միջազգային շուկա կուղարկվի որպես ռուսական նավթ:

Բացի դրանից, ինչպես պնդում Է լրագրողուհին, նման մեխանիզմի ստեղծմանը հավանություն կտան նաեւ Եվրոպայի երկրները, որոնք ցանկանում են այդ միջոցով պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը: Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հոկտեմբերի 23-ին հայտարարել Է, որ նավթի համաշխարհային շուկան անկայուն կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կգործեն Վաշինգտոնի պատժամիջոցները Թեհրանի դեմ:

«Այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը կպահպանի նավթային պատժամիջոցները Իրանի՝ ածխաջրածինների խոշորագույն համաշխարհային մատակարարներից մեկի դեմ, վառելիքի շուկայում անկայունություն կդիտվի»,- Զանգանեի խոսքը մեջբերել Է Tasnim գործակալույթունը: Նախարարն ընդգծել Է, որ «ոչ մի երկիր ի զորու չԷ Իրանի բաժինը փոխարինել նավթի համաշխարհային շուկայում»: Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մայիսին դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից եւ հայտարարեց Իսլամական Հանրապետության նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերականգման մասին, Վաշինգտոնը փորձում Է համոզել իր դաշնակիցներին մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 4-ը լիովին հրաժարվել իրանական նավթի ներմուծումից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am