1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսաստանում ապրող մի շարք հայ գործարարներ ներդրումներ են կատարում և կատարելու ՀՀ սահմանամերձ գյուղերում

Ռուսաստանում ապրող մի շարք հայ գործարարներ ներդրումներ են կատարում և 
կատարելու ՀՀ սահմանամերձ գյուղերում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների  զարգացման և ամրապնդման հարցերին նվիրված կլոր սեղանի ժամանակ Ռուսաստանից ժամանած, ծնունդով Հայաստանի սահմանամերձ շրջաններից գործարարները բարձրացրին իրենց հուզող հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Օմսկ մարզի հայ համայնքի ղեկավար Արայիկ Թաթոյանը նշեց, որ այսօր կան մարտահրավերներ, որոնք պահանջում են կայծակնային արագությամբ կողմնորոշվել այս կամ այն հարցում, քանի որ մեծ խնդիրներ կան սահմանամերձ գյուղերում:

«ՀՀ սահմանամերձ գյուղերում խնդիրները բազմաթիվ են՝ գազը, լույսը, ջուրը, մանկապարտեզները, հիվանդանոցները և այլն: Այսօր մենք ունենք մի շարք խնդիրներ, և հույս ունեմ, որ, այստեղ հավաքվելով, կամփոփենք դրանք և կփորձենք լուծումներ տալ: Մենք պետք է զարգացնենք մեր սահմանամերձ և մնացած բոլոր գյուղերը»,- նշեց Թաթոյանը:

Վերջինս ՀՀ Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղից է և մեծ խնդիր է համարում այդ գյուղից բազմաթիվ գետաշենցիների արտագաղթը: Նա ընդգծեց, որ իրենք տարբեր պայմաններով միջոցներ են ստեղծում, որպեսզի բոլորը վերադառնան հայրենի գյուղ և շարունակեն աշխատել Հայաստանում:

«Օմսկի մարզը Ռուսաստանում երրորդն է, որտեղից մեր հայրենակիցները վերադառնում են Հայաստան: Ներքին Գետաշեն գյուղում արդեն իսկ կա գիշերային լուսավորություն, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներն ասֆալտապատված են և մեծ աշխատանքներ ենք տանում նաև այլ կառույցներ ունենալու համար: Մեր գյուղում վերջին 5-6 տարվա ընթացքում աճել է ծնելիությունը»,- ասաց Օմսկի հայ համայնքի ղեկավարը:

Թաթոյանը նշեց, որ պետք է ֆերմաներ ստեղծել, որպեսզի գյուղի բնակչությանը հնարավորություն տրվի զարգանալ և սեփական գյուղը զարգացնել:

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի հայերի միության ներկայացուցիչ Գեորգի Անտոնովն ընդգծեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ պայմանավորվել են, որ պատասխանատվություն պետք է կրեն Արարատի մարզի Երասխ գյուղին օժանդակելու և բարելավելու համար:

«Երասխի գյուղապետի հետ արդեն իսկ պայմանավորվածություն ունենք, որպեսզի նա մեզ տարածք տրամադրի, որտեղ մենք արտադրություն կսկսենք: Նորագույն արտադրություն է լինելու՝ կոմպոզիտային ամրանների, ինչով Հայաստանում զբաղվում է մեկ կազմակերպություն: Այդպիսով մենք պետությանը հարկ կվճարենք, աշխատատեղեր կստեղծենք»,- շեշտեց Գեորգի Անտոնովը:

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների  զարգացման և ամրապնդման հարցերին նվիրված առաջին լայն քննարկումը կայացել է Մոսկվայում՝ հուլիսի 8-ին, որին ներկա է եղել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն՝ իր ղեկավարած պատվիրակությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]