Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Հյուսիսային հոսք – 2» գազատարն սպառնում Է Ուկրանիային եւ Սլովակիային. Լեհաստանի նախագահ

«Հյուսիսային հոսք – 2» գազատարն սպառնում Է Ուկրանիային եւ Սլովակիային. Լեհաստանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հյուսիսային հոսք – 2» գազատարի ստեղծումն իրենից վտանգ Է ներկայացնում Ուկրաինայի եւ Սլովակիայի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Լեհաստանի ռադիոյի համար հարցազրույցում:

«Մեր դիրքորոշումը միանշանակ Է եւ անփոփոխ: Մենք կարծում ենք, որ «Հյուսիսային հոսք – 2»-ը նախաձեռնություն Է, որը ոչ մի ընդհանուր բան չունի տնտեսության հետ: Դա քաղաքական եւ տնտեսական բնույթի ձեռնարկում Է, որն իրականացնում Է ամենից առաջ Ռուսաստանը: Ցավոք, դրան մասնակցում են Գերմանիայի ֆիրմաներ»,- ասել Է նա:

Լեհաստանի ղեկավարի խոսքով՝ Լեհաստանը փորձում Է իր Էներգետիկական անվտանգությունն ապահովել ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի, ինչպես նաեւ Նորվեգիայի ափամերձ ծանծաղուտից բնական գազի մատակարարումների կազմակերպման հաշվին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am