Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը հաղթեց «Լեսթեր Սիթի»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Արսենալ»-ը հաղթեց «Լեսթեր Սիթի»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ն ընդունել էր «Լեսթեր Սիթի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսի 31-րդ րոպեին Հեկտոր Բելերինը ինքնագոլի շնորհիվ առաջ մղեց «Լեսթեր Սիթի»-ին: Սակայն «Արսենալ»-ը ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլևս առաջ անցավ հաշվի մեջ: Առաջին կեսի ավարտին հաշվի հավասարությունը վերականգնեց Մեսութ Օզիլը: Այնուհետ երկրորդ կեսի 63-րդ և 66-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 61-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը բարձրացավ 4-րդ հորիզոնական և ունի 21 միավոր: Առաջատարները 23 միավորով «Լիվերպուլ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am