Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ ԿԲ միջև կնքվել է 50 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր

Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ ԿԲ միջև կնքվել է 50 միլիոն եվրոյի վարկային 
համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է խթանել մասնավոր հատվածի կայուն ֆինանսավորումը Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ ԿԲ միջև կնքվել է 50 մլն եվրո վարկային համաձայնագիր ՓՄՁ հատվածի ծրագրերի ֆինանսավորելու նպատակով: Վարկը կտրամադրվի Կենտրոնական բանկին, որն այդ միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-երին: Ծրագրի շրջանակում կտրամադրվեն հիմնականում  վարկեր՝ ուղղված արտահանման խթանման, զբոսաշրջության, գյուղատնտեսության և գյուղմթերքների վերամշակման նախագծերի իրականացմանը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց. «ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերը հատուկ դերակատարում ունեն Հայաստանում ֆինանսական հասանելիության և  մատչելիության բարձրացման առումով: Այս ծրագրերի միջոցով տեղական բիզնեսն ուղղորդվում է դեպի մրցունակ եւ կայուն զարգացմանը, իսկ միջնորդ ֆինանսական կազմակերպություններում՝ կայանում է կանաչ ֆինանսավորման մշակույթը»:

Այս ծրագիրը մասնավոր հատվածի ֆինանսավորման երրորդ նախաձեռնությունն է, ԵՆԲ եւ Կենտրոնական բանկի համագործակցությամբ 2014թ. ի վեր իրականացվել է ՓՄՁ կազմակերպությունների ֆինանսավորման ծրագրեր 100 մլն եվրո արժողությամբ:  ԵՆԲ հետ երկարաժամկետ համագործակցությունը փաստում է ֆինանսական համակարգի նկատմամբ այս կառույցի վստահությունը:

Ընդհանուր տեղեկություն

ԵՆԲ-ը` Եվրոպական միության բանկը, Հայաստանյան ծրագրերը ֆինանսավորում է ի շնորհիվ ԵՄ խորհրդի և Եվրոպական Կառավարության՝ Արևելյան Գործընկերության երկրների մանդատի: ԵՆԲ-ը 8 մլրդ Եվրո է տրամադրել Արևելյան Գործընկերության բանկային ֆինանսավորմանը, ԵՄ-ի, և իր Արևելյան Գործընկերների համար կարևորություն ունեցող ծրագրերին  աջակցելու համար՝ տեղական մասնավոր հատվածի զարգացման, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխության ոլորտներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]