Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լոնդոնը 10 տարում իններորդ անգամ առաջատարն Է դարձել Է անշարժ գույքի օբյեկտներոււմ ներդրումների ցուցանիշով

Լոնդոնը 10 տարում իններորդ անգամ առաջատարն Է դարձել Է անշարժ գույքի օբյեկտներոււմ ներդրումների ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնը 10 տարվա ընթացքում իններորդ անգամ առաջատարն Է դարձել անշարժ գույքի բնագավառում ներդրումների ցուցանիշով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Cushman & Wakefield ընկերությունը:

«10 տարվա ընթացքում իններորդ անգամ Լոնդոնն առաջատարն Է դարձել անշարժ գույքի բնագավառում միջազգային ներդրումների ներգրավման ցուցանիշով: Տարվա ընթացքում տրանզակցիաների ծավալն աճել Է 47 տոկոսով՝ մինչեւ 10,9 մլրդ դոլար: Կապիտալի հիմնական հոսքը Լոնդոն ապահովում են ասիացի ներդրողները»,-գրում են վերլուծաբանները, ճշտելով, որ իրենց կողմից դիտարկվել են 2018 թվականի անցած ժամանակաշրջանի տվյալները: Հոնկոնգը բարձրացել Է 14 դիրքով եւ զբաղեցրել երկրորդ տեղը: Փարիզը եւ Ամստերդամը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում են երրորդ եւ չորրորդ հորիզոնականները:

«Դիտարկումների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Նյու Յորքը դուրս Է մղվել միջազգային ներդրումների համար առավել գրավիչ քաղաքների հնգյակից»,- նշվում Է նյութերում: Ընդամենը վարկանիշում ներառվել են աշխարհի 25 քաղաքներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]