Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հռոմում կարկտախառն անձրեւի պատճառով մետրոյի մի քանի կայարաններ ջրով են լցվել. ANSA

Հռոմում կարկտախառն անձրեւի պատճառով մետրոյի մի քանի կայարաններ ջրով են լցվել. ANSA

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի կենտրոնում ճանապարհները, ինչպես նաեւ մետրոյի մի քանի կայարաններ ջրով են ծածկվել հոկտեմբերի 21-ի երեկոյան մոլեգնած սաստիկ անձրեւի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը: Շատ շրջաններում անձրեւներն ուղեկցվել են կարկուտով:

Գործակալությունը հրապարակել Է մարդկանց պատկերող լուսնակարներ, որոնք ավտոմոբիլների կտուրներ են բարձրացել՝ հեղեղից փրկվելու համար: Ջրով են լցվել մետրոյի մի քանի կայարաններ, ինչի պատճառով գետնուղին հանգստյան օրվա համար սահմանված ժամանակից շուտ են փակել: Հռոմի պատմական բազիլիկներից մեկում՝ սուրբ Սեբաստյանում՝ Ապիայի ճանապարհին, ջրի մակարդակը բարձրացել Է մինչեւ 1,5 մետր:

Օդերեւութաբանական ծառայություններն առաջիկա օրերին նախազգուշացրել են վատ եղանակի մասին Կամպանիայի, Ապուլիայի, Բազիլիկատայի հարավային մարզերում: Նեապոլի, ինչպես նաեւ Կամպանիայի մյուս քաղաքների իշխանությունները հայտարարել են հոկտեմբերի 22-ին դպրոցները փակելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am