Մարմնամարզության թիմը մեկնել է Դոհա
11:10, 20 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել Դոհա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընտրանին 4 մարզիկով նախորդ գիշեր մեկնել է մրցավայր: Արթուր Դավթյանը եւ Վիգեն Խաչատրյանը հանդես կգան բազմամարտում, իսկ Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը` առանձին գործիքների վրա: Հայաստանի թիմը կմասնակցի թիմային պայքարին, որտեղ ընդգրկվելով 24 թիմերի շարքում, իրավունք կստանա մասնակցելու 2019 թվականի աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Աշխարհի այս տարվա առաջնությունն անցկացվում է Դոհայում և կմեկնարկի հոկտեմբերի 25-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում