Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրյուսելում պաշտոնապես մեկնարկել Է ASEM գագաթնաժողովը

Բրյուսելում պաշտոնապես մեկնարկել Է ASEM գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում հոկտեմբերի 18-ին պաշտոնապես բացվել Է ASEM («Ասիա-Եվրոպա») գագաթնաժողովը՝ Եվրամիության խորհրդի «Եվրոպա» շենքում մասնակիցների պատվիրակությունների ղեկավարներին ողջունելու արարողությամբ, հյուրերին դիմավորել են Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ASEM-ի բարձր մակարդակի 12-րդ հանդիպմանը մասնակցում են Եվրոպայի եւ Ասիայի 51 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաեւ պատվիրակությունների ղեկավարներ, Եվրամիության ներկայացուցիչներ եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղարը: Ներկայիս գագաթնաժողովի նշանաբանն Է «Եվրոպա եւ Ասիա. գլոբալ գործընկերներ համաշխարհային խնդիրների լուծման գործում»: Նախատեսվում Է, որ ղեկավարները կքննարկեն համաժողովի հետագա զարգացման, գերակա ուղղություններում գործնական համագործակցության առաջշարժման հարցերը: Կկայանա նաեւ կարծիքների փոխանակում լայն շրջանակի հրատապ համաշխարհային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am