Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գորիսում բացվեց «Վարպետների մոլորակ» խորագրով ձեռարվեստի միջազգային փառատոնը

Գորիսում բացվեց «Վարպետների մոլորակ» խորագրով ձեռարվեստի միջազգային 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պետությունների համագործակցության կողմից մշակութային մայրաքաղաք հայտարարված Գորիսում հոկտեմբերի 18-ին բացվեց «Վարպետների մոլորակ» խորագրով ձեռարվեստի միջազգային փառատոնը:

Ներկայացվեցին Սյունիքի, ինչպես նաև ԱՊՀ պետություններից ժամանած արհեստագործների, վարպետների աշխատանքները: Գորիս ժամանած զբոսաշրջիկների, միջոցառման հյուրերի և Սյունիքի բնակչության համար կազմակերպվեց ցուցահանդես-վաճառք:

Ծրագրի նախաձեռնողը «Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար,մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ,արվեստագիտության թեկնածու Լիլիթ Մելիքյանն է: Նա նշեց, որ «Իմ Հայաստան» ծրագրի և «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ գործունեության շնորհիվ ծրագիրը իրականություն դարձավ: «Ազգագրության ինստիտուտի շնորհիվ ծանոթացանք Հայաստանի գրեթե բոլոր շրջանների վարպետների հետ:  Այս ընթացքում նրանց այցելելով՝  նոր ծրագրեր կազմեցինք: Մենք ունենք հրաշք վարպետներ, բայց նրանք անում են միայն այն, ինչ գիտեն և ոչ այն՝ ինչը միգուցե կվաճառվի կամ ավելի ճիշտ՝  կներկայացնի ազգային մշակույթը: Մեզ հետ միասին իրենք ստեղծեցին արտադրանք, որն ավելի մոտ է հայկական ձեռարվեստի գաղափարին, և կարողացան ավելի լավ ներկայացնել հայկական մշակույթը: Ծրագրի նպատակն էր վարպետներին ի հայտ բերել, նրանց հասցնել մի որոշ մակարդակի, որից հետո նրանք կունենան իրենց գնորդները»,- ասաց նա:

Լիլիթ Մելքոնյանը կարևորեց ազգային փոքրամասնությունների մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին. «Մենք երբեք չենք ներկայացրել ծրագիր միայն հայերի համար, ցուցադրել ենք նաև ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ իրենց տարազների և այլ արտադրանքների հետ միասին: «Տերյան» մշակութային կենտրոնը ուներ բազմաթիվ վարպետներ, որոնք  ԱՊՀ երկրների ներկայացուցիչներ են և ապրում են Հայաստանում: Այստեղից ծագեց գաղափարը՝ նույն մշակույթը կիսողների հետ միասին սյունյաց վարպետների աշխատանքների ցուցադրություն կազմակերպելը»:

«Տերյան» մշակութային կենտրոնի և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի կողմից ներկայացված ձեռագործ աշխատանքների մասին խոսեց ասեղնագործություն դասավանդող, մանկավարժ Լուսինե Մխիթարյանը: «Փառատոնին ցուցադրում ենք երեխաների կողմից արված ասեղնագործ աշխատանքներ, ինչպես նաև Իսկուհի Սարգսյանի հայկական ասեղնագործ ժանյակները ՝մասնավորապես կրծքազարդեր,  ձեռնոցներ»,- ընդգծեց նա:

Փառատոնին ներկայացված էին նաև տիկնիկագործ Սուսաննա Գրիգորյանի աշխատանքները. «Իմ  նպատակն է տիկնիկների միջոցով յուրօրինակ ձևով փոխանցել  ազգային զարդանախշերը: Իրենք կրում են մասնիկներ, որոնք կարող  ենք տեսնել գորգագործության, կարպետագործության մեջ»,- նշեց նա:

Ուկրաինական համայնքի ներկայացուցիչ Աննա Հարությունյանը պատմեց տաղավարում ցուցադրված  ազգային տարազների, ուտեստների, տիկնիկների, ասեղնագործ բլուզների մասին, որոնք արվել են ուկրաինական համայնքի կանանց կողմից:

Փառատոնի ողջ ընթացքում հյուրերը և մասնակիցները հնարավորություն ստացան
ծանոթանալու Սյունյաց հինավուրց դեկորատիվ–կիրառական արվեստի նմուշներին, դրանց արդի դրսևորումներին, կարողացան ինքնուրույն փորձել իրենց հետաքրքրող արհեստները:

Մշակութային օրն ավարտվեց Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝  ֆրանսիացի ժամանակակից գրող Յասմինա Ռեզայի «Սպանդի Աստվածը» պիեսի առաջնախաղի ցուցադրությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am