Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Տեսանյութում ցուցադրել են հին եւ նոր Ford Fiesta հեթչբեքի քրաշ-թեստը

Տեսանյութում ցուցադրել են հին եւ նոր Ford Fiesta հեթչբեքի քրաշ-թեստը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Global NCAP կազմակերպությունը տեսանյութ Է հրապարակել, որում միմյանց Է բախել միանգամից երկու «Ֆիեսթաներ»՝ հինը եւ նորը: Հեթչբեքներից մեկը թողարկված Է 1998 թվականին, իսկ մյուսը՝ ընթացիկ տարում: Փորձարկումները նվիրել են Եվրոպայում նոր ավտոմեքենաների պարտադիր քրաշ-թեստերի սահմանման 20-ամյակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆրոնտալ քրաշ-թեստի ժամանակ Ford Fiesta երկու հեթչբեքները շարժվել են ժամում 64 կիլոմետր արագությամբ: Հին ավտոմեքենայում նման ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) ժամանակ վարորդը եւ ուղեւորը կստանային կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Նոր «Ֆիեսթա»-ում լուրջ խեղումների վտանգը նվազագույն կլինի: Ինչպես հայտարարում են կազմակերպության ներկայացուցիչները, պարտադիր քրաշ-թեստերի կիրառումը եւ Euro NCAP-ի փորձարկումներն օգնել են մոտավորապես 78 հազար կյանք փրկել՝ սկսած 1997 թվականից: Ընդհանուր առմամբ մահացու ՃՏՊ-ների թիվը եվրոպական ճանապարհներին (1990-ական թվականների կեսերի դրությամբ) 45 հազարից կրճատվել Է մինչեւ 25 հազար (ներկայում):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am