Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կգործի հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորման փորձնական համակարգ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կգործի հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորման 
փորձնական համակարգ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թ. սեպտեմբերի 8-ի համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի հիման վրա ԵԱՏՄ անդամ մի շարք պետություններ կիրառում են «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորման փորձնական համակարգ:

Այդ համակարգը ՀՀ-ում նախատեսվում է կիրառել 2018 թ. նոյեմբերի 1-ից: Որոշմամբ նախատեսվում է նաև փորձնական ծրագրի շրջանակում հարկ վճարողներին հսկիչ նշանները տրամադրել անվճար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am