Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

The Washington Post-ը հրապարակել է Հաշքաջիի վերջին հոդվածը

The Washington Post-ը հրապարակել է Հաշքաջիի վերջին հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան The Washington Post թերթը հոկտեմբերի 18-ին հրապարակել Է լրագրող Ջամալ հաշքաջիի նյութը, որի վրա աշխատանքը նա ավարտել Է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում իր անհետացումից ոչ շատ առաջ: Լրագրողի սյունակում հիմնական թեմաներ Էին դարձել արաբական աշխարհում զանգվածային լրատվամիջոցների ազատության ցածր մակարդակը եւ պետական ազդեցութան խստացումը նորությունների լուսաբանման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արաբական երկրների կառավարությունները հարաճուն արագությամբ շարունակում են լռության մատնել զանգվածային լրատվամիջոցներում (տեղ գտած խնդիրները): Կար ժամանակ, երբ լրագրողները հավատում Էին, թե Համացանցը կազատի նորություններն այն գրաքննությունից եւ վերահսկողությունից, որոնք ներկա են տպագիր ԶԼՄ-ներում: Բայց այդ կառավարությունները, որոնց բուն գոյությունը կախված Է տեղեկատվության նկատմամբ վերահսկողությունից, ագրեսիվորեն արգելափակում են Համացանցը»,- գրել Է Հաշքաջին:

Լրագրողի կարծիքով՝ 2011 թվականի գարնանն «արաբական աշխարհը լի Էր հույսերով», սակայն ակնկալիքները չարդարացան. «հասարակությունը կա՛մ վերադարձել Է նախկին ստատուս քվոյին, կա՛մ հանդիպել Էլ ավելի խիստ պայմանների, քան նախկինում Էր»:

Լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի Է Սաուդյան Արաբիայի քաղաքականության նկատմամբ իր քննադատական հայացքներով, հոկտեմբերի 2-ին Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսություն Էր մեկնել փաստաթղթեր ձեւակերպելու համար եւ այդ ժամանակվանից կապի մեջ չի եղել: Հոկտեմբերի 6-ին Reuters գործակալությունը հայտնել Է, որ թուրքական ոստիկանությունը դիտարկում Է դիվանագիտական ներկայացուցչության շենքում լրագրողի սպանության վարկածը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am