Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Փորձագետները պարզել են, թե որտեղ եւ որքան փող են ծախսում զբոսաշրջիկներն աշխարհում

Փորձագետները պարզել են, թե որտեղ եւ որքան փող են ծախսում զբոսաշրջիկներն աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերլուծաբանները պարզել են, որ 2017 թվականին զբոսաշրջիկները 1 տրիլիոն 317 միլիարդ 169 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար են ծախսել աշխարհում, եւ կազմել են այն տասը պետություններից բաղկացած ցուցակը, որոնք առավել մեծ եկամուտներ են ստանում զբոսաշրջությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

Վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել Է ԱՄՆ-ը (211 միլիարդ դոլար, համաշխարհային ծախսերի 16 տոկոսը), երկրորդը՝ Իսպանիան (68 միլիարդ, 5,15 տոկոս), երրորդը՝ Ֆրանսիան (61 միլիարդ, 4,6 տոկոս): Հնգյակը եզրափակել են Թաիլանդը (57 միլիարդ, 4,3 տոկոս) եւ Մեծ Բրիտանիան (51 միլիարդ, 3,9 տոկոս): Նաեւ տասնյակում տեղ են գտել Իտալիան, Ավստրալիան, Գերմանիան, Մակաոն (ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջան) եւ Ճապոնիան: Օտարերկրյա զբոսաշրջիկների ամենամեծ ծավալի ծախսերով այս երկրներին բաժին Է ընկնում ամբողջ աշխարհում տարվա ընթացքում ճանապարհորդողների ծախսերի գրեթե կեսը (49 տոկոս):

Ընդամենն աշխարհում 2017 թվականին զբոսաշրջիկները ծախսել են 1 տրիլիոն 317 միլիարդ 169 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար: Առանձնակի հետաքրքրություն Է առաջացնում վարկանիշում Մակաոյի՝ ՉԺՀ-ի՝ չափազանց փոքր տարածքով հատուկ վարչական շրջանի՝ երբեմնի պորտուգալական գաղութի ներկայությունը: Արտասահմանցի հյուրերի ծախսերի իր 36 միլիարդ դոլարով Չինաստանի այդ տարածքը պարտական Է աշխարհի խոշորագույն խաղային կենտրոններից մեկի կարգավիճակին:

Հատկանշական Է, որ երբ 2018 թվականի սեպտեմբերի կեսերին հզորագույն «Մանգհութ» թայֆունի իշխանության տակ հայտնվեց Չինաստանի հարավ-արեւելքը, ներառյալ Մակաոն, իսկ տեղական կազինոները հարկադրված եղան 33 ժամով փակվել, Մակաոյի կորուստները կազմեցին 186 միլիոն ԱՄՆ-ի դոլար՝ յուրաքանչյուրի ժամում 5,6 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am