Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սահակաշվիլիի ցուցումով Պատարկացիշվիլիի սպանությունը պատրաստող Վրաստանի հատուկ ծառայության նախկին աշխատակիցը ձերբակալված Է

Սահակաշվիլիի ցուցումով Պատարկացիշվիլիի սպանությունը պատրաստող Վրաստանի հատուկ ծառայության նախկին աշխատակիցը ձերբակալված Է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքային դատարանը հոկտեմբերի 17-ին որոշում Է ընդունել Վրաստանի Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի (ՍԱԴ) ձերբակալված նախկին բարձրաստիճան աշխատակից Գեորգի Մերաբիշվիլիի նախնական բանտարկության մասին, որը մեղադրվում Է գործարար Բադրի Պատարկացիշվիլին սպանելու փորձի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոկտեմբերի 17-ին ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնել Էր Պատարկացիշվիլիի սպանության պատրաստման փաստով գործի բացահայտման մասին:

ՍԱԴ-ի երեք նախկին բարձրաստիճան աշխատակիցների մեղադրանքներ են ներկայացվել նրանց խոսակցությունների՝ առգրավված ձայնագրության հիման վրա, որում քննարկվում են սպանության մեթոդները, պահպանության ծառայության աշխատակիցների եւ գործարարին սպասարկող անձնակազմի հավաքագրումը: Գլխավոր դատախազության պնդմամբ, Պատարկացիշվիլիի սպանությունը թույլատրվել Է Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից, որը գործարարին համարում Էր «քաղաքական ընդդիմախոս եւ պետության թշնամի»: Դատական նիստի ժամանակ մեղադրյալ Մերաբիշվիլին հայտարարել Է, որ մեղավոր չԷ, իսկ ձայնագրությունները կեղծված են:

Այս գործով հաջորդ նիստը Թբիլիսիի քաղաքային դատարանում կկայանա դեկտեմբերի 4-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am