Ուկրաինան հավաստել Է ամերիկացի օդաչուի մահը Սու-27-ի կործանման հետեւանքով
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Վինիցայի մարզում կործանված Սու-27ՈՒԲ-ի անձնակազմի երկրորդ անդամը եղել Է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի զինծառայող: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են հանրաետության ռազմաօդային ուժերում:
Կործանման մասին հայտնի Է դարձել նախօրյակին: Նախ հաղորդվել Էր, որ զոհվել են Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի օդաչուներ:
Սակայն ավելի ուշ Գլխավոր շտաբը հանել Էր ամերիկացի զինվորականի վերաբերյալ հիշատակումը: Ըստ որում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հայտարարել Էին, որ իրենց զինվորականն Ուկրաինայում ինքնաթիռի վթարի «մասնակից Է դարձել»:
Կործանված Սու-27ՈՒԲ-ի հրամանատարը գնդապետ Իվան Պետրենկոն Էր, նա զբաղեցնում Էր օդուժի հրամանատարի տեղակալի պաշտոնը: Ուկրաինայում հոկտեմբերի 8-ից մինչեւ 19-ը տեղի են ունենում «Մաքուր երկինք-2018» ավիացիոն վարժանքները՝ ՆԱՏՕ-ի երկրների զինվորականների մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում