Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նյու Յորքում 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց հրաձգության

Նյու Յորքում 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց հրաձգության

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց հրաձգության արձանագրված դեպքերի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Daily News-ը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը:

Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի տվյալներով՝ վերջին անգամ ուրբաթ օրվանից մինչեւ կիրակի ընկած ժամանակամիջոցն առանց հրաձգության Է անցել 1993 թվականին:

Դադարն սկսվել Է հինգշաբթի առավոտյան Բրուքլինում տեղի ունեցած հրաձգությունից հետո եւ ավարտվել երկուշաբի օրվա ցերեկը, երբ Բրոնքսում կրակել են մի մարդու վրա:

Daily News-ը նշում Է, որ հրազենի կիրառմամբ միջադեպերի թիվը տարվա ընթացքում նվազում Է, թեեւ սպանությունների քանակը 2017 թվականից ի վեր, ընդհակառակը, աճել Է 8 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am