Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հունան Պողոսյանի հավաստիացմամբ՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ խաղաղ ցույցերը ցրելու վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ չեն եղել

Հունան Պողոսյանի հավաստիացմամբ՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ 
խաղաղ ցույցերը ցրելու վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ չեն եղել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլյան իրադարձությունների ժամանակ խաղաղ ցույցերը ցրելու հրահանգներ չեն եղել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի նոր մարզպես Հունան Պողոսյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը:

«Ոստիկանությունը շատ ավելի հանդուժող էր, հատկապես հեղափոխության վերջին օրերին: Ես, որպես գեներալ, որպես պատվախնդիր մարդ, արել եմ հնարավոր ամեն ինչ, որ բախումներ չլինեն: Խաղաղ ցույցերը ցրելու վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ չեն եղել: Եղել է իրավիճակի վերլուծություն և իրավիճակից ելնելով՝ ինչ-որ գործողություններ, և որպես կանոն, ոստիկանության ղեկավարությունը ձեռնպահ է մնացել կտրուկ միջոցներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հունան Պողոսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am