Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է ԼՂ հակամարտության կողմերի ղեկավարների միջև շփումներին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է ԼՂ  հակամարտության կողմերի 
ղեկավարների միջև շփումներին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մշտապես աջակցել և աջակցում է, որպեսզի ԼՂ հակամարտության կողմերը միասին խոսեն, երկրների ղեկավարների միջև լինեն շփումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: «ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին հանդիսանում են ԵԱՀԿ անդամ երկրներ, և բոլորս ընդունում ենք «Մադրիդյան սկզբունքներ»-ը, որոնց հիմնական կետերն են ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու  ինքնորոշման իրավունքը»,-շեշտեց նա:

Քենթը հիշեցրեց նաև, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում օգնեց հանդիպում  կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որին հաջորդեց  Փաշինյան-Ալիև  հանդիպումը Դուշանբեում: «Այդ շփումը երկու երկրների ղեկավարներն էլ դրական են համարում»,-հավելեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am