Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին միացել է նաև «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն  

Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին միացել է նաև «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» 
ՓԲԸ-ն

 

 ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրին միացել է   «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն։

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրին մասնակցում են նաև «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ-ն, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ), «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ», «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ները և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում տնտեսավարողները հնարավորություն ունեն լիզինգի պայմանագրով ձեռք բերել սարքավորումներ հետևյալ ոլորտներում՝ անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն, սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ, թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն, սպանդանոցային տնտեսություն, ագրովերամշակող արդյունաբերություն, ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:

Lիզինգը տրամադրվում է դրամով, մինչև 8 տարի ներառյալ մարման ժամկետով,  տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս:  Lիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։

  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am