ԱՄՆ-ը ջանում Է կանխել հակաիրանական պատժամիջոցների հետեւանքները
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը հնարավոր ամեն բան անում Է Իրանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ մտնելուց հետո նավթաշուկայի կայունությունը պահպանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին համար հոկտեմբերի 15-ին անցկացված հեռախոսային ճեպազրույցի ընթացքում հայտնել Է Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ավելացրել Է նավթի արտադրությունը եւ պատրաստ Է ավելի շատ արտահանել: Երկիրը զուահեռաբար «շարունակում Է համագործակցությունը նավթ արտահանող երկրների հետ եւ նրանց կոչ Է անում՝ ավելացնել արտահանումը»,-նշել Է Հուքը: «Ներկայում նավթաշուկան հավասարակշռված Է,-հավելել Է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը:-Եվ մենք նավթարտադրողների հետ սերտորեն աշխատում ենք, որպեսզի շուկան հավասարակշռված մնա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում