Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանը կարող է մոտիվացված լինել Ջիբրալթարից կրած պարտությունից հետո. Մակեդոնիայի թիմի մարզիչը

Հայաստանը կարող է մոտիվացված լինել Ջիբրալթարից կրած պարտությունից հետո. Մակեդոնիայի թիմի մարզիչը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Մակեդոնիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկու կարծիքով Ջիբրալթարից կրած պարտությունը կարող է մոտիվացիոն լինել Հայաստանի թիմի համար:

«Մենք հաշվի չենք առնելու այն, որ Հայաստանը մի քանի օր առաջ պարտություն է կրել Ջիբրալթարից: Կենտրոնանալու ենք բացառապես մեր գործողությունների վրա: Պարտոթյունը ձեր հավաքականի համար կարող է ավելի մոտիվացնող լինել հակառակորդի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը:

Անգելովսկու կարծիքով Մակեդոնիան թեպետ խմբում առաջատար է, սակայն դեռևս վաղ է մտածել Եվրոպայի առաջնության մասին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ. խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում նախավերջին տեղում է:3-րդ տուրից հետո ենթախմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի ընտրանին, որը երեք խաղում ունի երեք հաղթանակ (9 միավոր): Երկրորդ տեղում 3 միավորով Լիխտենշտեյնն է, նույնքան միավորով նախավերջին տեղում Հայաստանն է, իսկ Ջիբրալթարն իր պատմական հաղթանակից հետո, որը տոնեց Երևանում Հայաստանի ընտրանու նկատմամբ, ի դեպ իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում տոնած հաղթանակը, կրկին ունի 3 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am