Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Նորամարգում անասնագոմ է այրվել

Նորամարգում անասնագոմ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է Սահմանապահների փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անասնագոմի ծածկը;

«Հոկտեմբերի 13-ին, ժամը 16:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սահմանապահների փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, մարվել՝ 20:30-ին:

Այրվել է տանիքի ծղոտե ծածկը՝ մոտ 150 քմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am