Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող  մի շարք հարցերի շուրջ։ Կողմերն անդրադարձ են կատարել միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը, և միջազգային իրավապաշտպան հանրությանն Արցախի ներգրավվածությանը։

Մասիս Մայիլյանը նշել է, որ վերջին տարիներին վերը նշված ուղղություններով արդեն իսկ արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ և հաստատել երկրի իշխանությունների պատրաստակամությունը՝ համագործակցել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի  հետ՝ ուղղված Արցախում ժողովրդավարության հետագա զարգացմանն ու մարդու իրավունքների առաջմղմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am