Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոնգոյի Հանրապետությունում էբոլայով վարակվածների թիվը հասել է 200-ի

Կոնգոյի Հանրապետությունում էբոլայով վարակվածների թիվը հասել է 200-ի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա մահացու հեմոռագիկ տենդով մարդկանց հիվանդանալու դեպքերի թվաքանակը հասել Է 200-ի նշագծին, նրանցից 125-ը մահացել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը:

«Այս գիշեր մենք չարագույժ 200-ի նշագծին ենք հասել Հյուսիսային Կիվուում, որոնցից 165-ը հաստատվել են լաբորատոր քննությամբ, իսկ 35-ը՝ հնարավոր են: Վարակվածներից մահացել Է 125 մարդ»,-ասել Է նա՝ հանդես գալով ճեպազրույցում:

ԱՀԿ-ում նշում են, որ Էբոլայի տարածման դեմ պայքարը բարդանում Է ռիսկի գոտում, հատկապես Բենիի շրջանում, անվտանգության հետ կապված խնդիրներից: Մարտերի պատճառով բազմաթիվ բժիշկներ հարկադրված են դադարեցնել պատվաստումը, ինչն մեծացնում Է հիվանդության տարածման ռիսկը: Բացի այդ, բազմաթիվ վարակվածներ հրաժարվում են պատվաստումից կամ ընդհանրապես չեն գալիս բժիշկների մոտ, կամ Էլ գալիս են, բայց արդեն վիրուսի զարգացման վերջին փուլում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am